Կանխարգելում և բուժում տանը
Օրգանիզմի 6 անսովոր ազդանշանները
Երբ կտրուկ վեր կենալիս գլխապտույտ է առաջանում:
Հնարավոր է ձեր օրգանիզմը ջրազրկվել է, կամ դուք տառապում եք պոստուրալ հիպոթենզիայով, որն առաջանում է, երբ կտրուկ բարձրանալիս արյունը գլխից հորդում է դեպի ոտքերիը:
Այս երևույթը, հատկապես արտահայտված է արյան ցածր ճնշում ունեցող մարդկանց մոտ:
Ինչպե՞ս շտկել. Շատ հեղուկ խմեք և փորձեք դանդաղ բարձրանալ:
Ե՞րբ դիմել բժշկի. Եթե գլխապտույտը շարունակվում է և դուք մշտապես թուլություն եք զգում:
Երբ թևատակին հայտնվում է փոքրիկ ուռուցք:
Պարզաբանում. Երբեմն դա կարող է առաջանալ ֆիլլիկուլինի կամ ավշային հանգույցի բորբոքումից, օրինակ ինֆեկցիայից:
Ինչպե՞ս շտկել. Տաք կոմպրես դնել, տաք պահել մի քանի օր և հետևել վիճակին: Մեկ շաբաթվա ընթացքում այն պետք է անցնի:
Ե՞րբ դիմել բժշկի. Եթե ուռուցքը արդեն երկար ժամանակ գոյություն ունի, և այն սկսում է ձեզ անհանգստացնել, դառնում է կարմիր կամ ցավում է:
Երբ քրտնում են ձեր ձեռքերը:
Պարզաբանում. Ժամանակ առ ժամանակ բոլորի ափերն էլ քրտնում են, և դա օրգանիզմի նորմալ ռաեակցիան է ի պատասխան վախին կամ սթրեսին:
Ինչպե՞ս շտկել. Հարկավոր է սովորել ճիշտ շնչել և արագ թուլանալ, որպեսզի սթրեսի ցանկացած պահին դուք կարողանաք հանգստանալ:
Ե՞րբ դիմել բժշկին. Եթե ձեր ձեռքերը մշտապես քրտնած են: Ձեզ մոտ հնարավոր է լինի հիպերհիդրոզ, նյարդային համակարգի խանգարում, որի դեպքում ձեռքերը շատ ուժեշ քրտնում են: Առավել լուրջ դեպքում, վիրաբույժը կկրտի քրտնագեղձերը խթանող նյարդի մի հատվածը:
Երբ գիշերվա ընթացքում նկատվում են ջղաձգումներ:
Պարզաբանում. Էլեկտրոլիտների անհավասարակշռությունը (կալիում, մագնեզիում, կալցիում) կամ թեթև ջրազրկումը կարող են գիշերվա ընթացքում ջղաձգումներ առաջացնել :
Ինչպե՞ս շտկել. Պետք է փորձել վեր կենալ և քայլել, ապա մեսել մկանները:
Ե՞րբ դիմել բժշկին. Եթե ջղաձգումները տեղի են ունենում և ցերեկը և գիշերը: Եթե նույնիսկ քայլելիս են նկատվում, ապա ձեզ մոտ ամենայն հավանականությանբ, արյան մակարդման խանգարում է կամ նյարդերի հետ կապված խնդիր:
Երբ ականջներում խշշում է:
Պարզաբանում. Ականջներում հաճախակի աղմուկը, դժժոցը կամ որևէ անհասկանալի ձայները, կարող են լինել լսողության մասնավոր կորստի ախտանիշ: Չի կարելի բացառել նաև հակաբիոտիկների կամ պարզապես դեղերի ազդեցությունը: Նման ռեակցիա կարող են առաջացնել նաև ալլերգիան կամ ականջակեղտի կուտակումը:
Ինչպե՞ս շտկել. Ախտանիշը բուժելու ոչ մի որոշակի բուժում կամ դեղամիջոց չկա, հարկավպոր է բուժել հենց խնդիրը: Եթե ականջներում հնչող ձայնը պայմանավորված չէ լսողության կորստով, ապա հարկավոր է վերանայել օրակարգը, օգտագործվող դեղերը և քչացնել ձեր կյանքի սթրեսները:
Ե՞րբ դիմել բժշկին. Երբ խշշում է միայն մեկ ականջը կամ գլխապտույտ է սկսվում, ի հայտ են գալիս հավասարակշռության և դիմային մկանների թուլացման խնդիրներ:
Երբ պիտակին նայելիս Ձեր առքերի առաջ բծեր են երևում:
Պարզաբանում. Այդ փոքրիկ սպիտակ կետերը, որոնք հայտնվում են ձեր տեսադաշտում, ամենայն հավանականությամբ մանրաթելերի մանր կտորներ են, որոնք պոկվել են և մնացել ապակենման մարմնում: Ապակենաման մարմինը դա գելի նման հեղուկ է, որով լցված են մեր աչքերի խցերը:
Ինչպե՞ս շտկել. Ձեր աչքերը կարող են դրանք կուլ տալ (կամ դուք կդադարեք դրանց նկատել):
Ե՞րբ դիմել բժշկին. Եթե կետերը դառնում են սև, դա կարող է ցանցաթաղանթի խնդրի ազդակ հանդիսանալ:
Կարդացեք նաև
Ճակնդեղը շատ օգտակար է առողջության համար: ladyhealth.com-ը ներկայացնում է դրա 8 օգտակար հատկությունները...
Կարող է լինել թեթև կամ ծանր ցրտահարություն:Թեթև ձևի ժամանակ սովորաբար ցրտահարվում են այտերը, քիթը, ականջները, ոտքերը, ձեռքի մատները, որոնք դառնում են սպիտակ և կորցնում են զգայունությունը:Այս դեպքում...
Լյարդը քո անձնական զտիչ օրգանն է: Այն մաքրում է արյունը վնասակար բաղադրիչներից և օգնում սննդի մարսմանը: Աշխատող լյարդն այրում է մեր մարմնի յուղը: Այն կերած սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների...
Առաջին օգնության համար անհրաժեշտ լավագույն միջոցներից մի քանիսը կարելի է հենց խոհանոցում գտնել, հաղորդում է FoxNews-ը: Ճիշտ է՝ դեղատուփի մեջ մշտապես պահվող վիրակապի եւ քսուքների կարեւորությունը կասկած չի հարուցում...
Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...
Բնածին հիպոթիրեոզի դեպքում նկատվում է վահանագեղձում գոյացող հորմոնների` թիրոքսին և տրիյոդթիրոնին հորմոնների, մասնակի կամ բացարձակ անբավարարություն...
Գրեթե բոլորը գիտեն օփիոիդային ցավազրկողների մասին, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, իսկ նման դեղամիջոցների չարաշահումները կարող են անգամ մահվան ելքով ավարտվել...
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով բռնել է տաք սուրճ...
Ջրաթուրմերը և եփուկները պատրաստվում են երկու եղանակով` տաք և սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը պետք է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել...
Ձմռանը գերադասելի է խմել սև, այլ ոչ թե կանաչ (ամառային) թեյ։ Իսկ սև թեյին ավելացրած համեմունքները պաշտպանում են մրսածությունից, ունեն առույգացնող, թարմացնող հատկություն...
Գուցե շատերը մտածեն, որ այն միայն ծարավը հագեցնելու ու կերակուր պատրաստելու համար է:
Մարդու օրգանիզմը բազմադարյան էվոլյուցիայի պատմության ընթացքում հարմարվել է ծարավը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն